Ստեփանակերտի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է հաճախում մոտ 40 դպրոցական

Ստեփանակերտի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է  հաճախում մոտ  40 դպրոցական

PanARMENIAN.Net - Արցախի ՏՏ կենտրոնում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում սովորում են արդեն մոտ 40 դպրոցական: Լաբորատորիան գործում է անվճար հիմքունքներով և բաց է ինժեներությամբ հետաքրքրվող պատանիների համար: Այստեղ դպրոցականներն ուսումնասիրում են ռոբոտաշինության և ծրագրավորման տարրական հմտություններ:

Ստեփանակերտի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան հիմնվել է ամռանը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և Ucom ընկերության աջակցությամբ:

ԻՏՁՄ-ի նախաձեռնությամբ ռոբոտաշինության խմբակներ են գործում նաև Շուշիի, Վանքի և Ճարտարի դպրոցներում, որտեղ էլ սովորում է մոտ 50 դպրոցական:

Հոկտեմբերի սկզբին «Արմաթ»ինժեներական լաբորատորիաները Բրազիլիայում անցկացվող WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում«Կայուն զարգացման»(Sustainable growth) անվանակարգում մրցանակի են արժանացել: Մրցանակաբաշխությունն ավանդաբար իրականացվում է ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում` Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---