ԻՊ գրոհայինները Մոսուլում մոտ 300 մարդու են գնդակահարել![]() 22 հոկտեմբերի 2016 - 11:20 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը 284 մարդու է գնդակահարել իրաքյան Մոսուլ քաղաքի հարավային արվարձանում: Գրոհայինները որպես կենդանի վահան են օգտագործել տղամարդկանց և կանանց Իրաքի բանակի և նրա դաշնակիցների գրոհի ժամանակ: Գնդակահարությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 20-ին և 21-ին: Այնուհետև մարմինները բուլդոզերներով գցել են եղբայրական գերեզմանի մեջ քաղաքի հյուսիում` փլուզված գյուղատնտեսական քոլեջի տեղում, հայտնում է Lenta.ru-ն: Ավելի վաղ ՄԱԿ-ը մտավախություն էր հայտնել, որ ահաբեկիչները միտումնավոր մոտ 550 ընտանիք են տարհանել Մոսուլի մերձակա 2 գյուղից, հետագայում բնակիչների որպես կենդանի վահան օգտագործելու նպատակով: Հոկտեմբերի 21-ին ԻՊ-ն հարձակվել է Քիրկուկում անվտանգության շենքի վրա, որը գտնվում էր 175 կմ հեռավորության վրա Մոսուլից դեպի հարավ-արևելք: Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը` քաղաքը կգրոհի 30.000 զինյալ: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |