Հայաստանի եւ Իտալիայի ռազմական համագործակցությունը պետք է ընդլայնել29 մայիսի 2007 - 18:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասսիմո Լավեցցո Կասսինելլիին: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին ՀՀ պաշտպանության գերատեսչության ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, նախարարն ընդգծեց, որ երկու երկրների հարաբերությունները քաղաքական, տնտեսական ոլորտներում բավական առաջընթաց են ապրել: «Այս դրական ֆոնի վրա անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը նաեւ ռազմական, ռազմաբժշկական եւ կրթական ոլորտներում»,- ընդգծել է Միքայել Հարությունյանը: Խոսելով հայ-իտալական ռազմական հարաբերությունների մասին` կողմերն անդրադարձան երկու երկրների միջեւ իրականացվող երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությանը: Խոսեցին նաեւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում ինչպես զինված ուժերում, այնպես էլ երկրում իրականացվող բարեփոխումների մասին: Նախարարը կարեւորեց նաեւ Իտալիայի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի դերը երկկողմ հարաբերություններում եւ դեսպանին ներկայացրեց համանուն հայկական ինստիտուտի տնօրեն, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանին` առաջարկելով սկսել համագործակցությունը երկու երկրների վերոնշյալ հաստատությունների միջեւ: Հանդիպման ընթացքում կարծիքներ փոխանակվեցին նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |