Բունդեսթագում Ցեղասպանության բանաձևին դեմ քվեարկած միակ պատգամավորը դուրս է մնացել ընտրապայքարից24 հոկտեմբերի 2016 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցությունը պատգամավոր Բեթթինա Քուդլայի թեկնածությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում չի ներկայացրել: Թուրքական իշխանամետ Sabah թերթին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ Քուդլան միակ պատգամավորն էր, որ Գերմանիայի խորհրդարանում (Բունդեսթագ) հունիսի 2-ին քվեարկության դրված Հայոց ցեղասպանության բանաձևին դեմ էր քվեարկել: Լեյպցիգ-Նորդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածության համար պայքարի առաջին փուլում Քուդլան զիջել է երկու մրցակիցներին՝ կուսակցության 126 պատվիրակներից ստանալով 36-ի ձայնը: Ըստ աղբյուրի՝ կուսակցությունը պատվիրակները Քուդլային պատժում են ցեղասպանության բանաձևին դեմ քվեարկելու համար: 2017 թվականին անցկացվելիք ընտրություններում կուսակցությունը Քուդլայի ընտրատարածքում առաջադրել է 48-ամյա Ջենս Լեհմանի թեկնածությունը: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել: Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է օսմանյան կառավարության կողմից օսմանյան հողերում բնակվող հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ «Ճիշտ ենք անում, եթե խառվում ենք քաղաքականությանը՝ դուք չեք կարողանում, դրա համար մենք ենք խառնվում»,–ասել է նա Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել |