ՅՈՒՆԻՍԵՖ. Սիրիայում դպրոցի գրոհի հետևանքով 22 երեխա է զոհվել27 հոկտեմբերի 2016 - 10:33 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը` ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է սիրիական Իդլիբում 22 երեխայի և 6 ուսուցչի մահվան մասին: Այդ մասին ասվում է հիմնադրամի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքի հայտարարության մեջ, որը տեղակայված է կազմակերպության կայքում: «Ըստ տեղեկությունների, երեխաներն ու ուսուցիչները զոհվել են Իդլիբում դպրոցի շենքի վրա հարձակման հետևանքով»,-նշել է Լեյքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Իդլիբը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում, Հալեպից 40 կմ հեռավորության վրա: 2015-ի մարտից քաղաքը վերահսկում են տարբեր իսլամիստական խմբավորումների գրոհայինները: 2011-ի մարտից շարունակվող քաղաքացիական պատերազմի հետևանքով Սիրիայում ավելի քան 220.000 մարդ է զոհվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են |