Արարատյան դաշտում հնարավոր է 0...-2 աստիճան ցուրտ. Նոյեմբերի 4-ից կտաքանա

Արարատյան դաշտում հնարավոր է 0...-2 աստիճան ցուրտ. Նոյեմբերի 4-ից կտաքանա

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց: Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում հնարավոր է 0...-2 աստիճան ցուրտ:

Հանրապետության տարածքում նոյեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյուն, նոյեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկն էապես չի փոխվի, 3-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, 4-5-ը կբարձրանա 4-5 աստիճանով, հայտնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնը:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Երևանում նոյեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 2-ի ցերեկը սպասվում է +8 աստիճան, նոյեմբերի 3-ի ցերեկը՝ +10 աստիճան, 4-ի ցերեկը՝ +12, 5-ի ցերեկը՝ +13 աստիճան, 6-ի ցերեկը՝ +13:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---