Դիլիջանի ոլորանները փակ են ծանրաքարշ մեքենաների համար

Դիլիջանի ոլորանները փակ են ծանրաքարշ մեքենաների համար

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որձյան առատ տեղումների պայմաններում Դիլիջանի ոլորաններում՝ թունելից մոտ 700մ ներքև՝ Դիլիջան քաղաք տանող հատվածում, խափանված ծանրաքարշ մեքենաների պատճառով դժվարանցանելի է դարձել Դիլիջանի լեռնանցքը։

Խափանված մեքենաներից մեկը կարճ ժամանակահատվածում կարգի է բերվել և շարունակել ճանապարհը, որից հետո ճանապարհի երթևեկելի գոտին մասնակի բացվել է։

Մարդատար մեքենաների երթևեկությունը վերականգնված է։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ առայժմ դադարեցված է ծանրաքարշ մեքենաների շարժը։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները տեղում աշխատանքներ են տանում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

Դիլիջանի լեռնանցքում ձյան առատ տեղումները շարունակվում են։ Ձյան շերտն արդեն հասնում է մոտ 40 սմ -ի։

Ճանապարհահատվածը սպասարկող Դիլիջանի «Հաղարծին» ՓԲ ընկերության աշխատակիցները գործի են դրել ձյուն մաքրող ամբողջ տեխնիկան և աշխատում են արտակարգ ռեժիմով։

Կարդացեք նաև՝ Արարատյան դաշտում հնարավոր է 0...-2 աստիճան ցուրտ. Նոյեմբերի 4-ից կտաքանա

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---