Էրդողանը, Պուտինն ու Ալիևը հայտնվել են «մամուլի թշնամիների» ցանկում

Էրդողանը, Պուտինն ու Ալիևը հայտնվել են «մամուլի թշնամիների» ցանկում

PanARMENIAN.Net - «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (ԼԱՍ- RSF) հրապարակել է «Մամուլի թշնամիների ցուցակը», որտեղ այս տարի տեղ է գտել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

RSF -ի Գերմանիայի ներկայացուցիչ Քրիստիան Միհրը Deutsche Welle-ի թուրքական ծառայության հետ զրույցում թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ է արել: Նա նշել է, որ Էրդողանն այս ցուցակում է հայտնվել, քանի որ հենց նա է պատասխանատու Թուրքիայում բազմաթիվ լրատվամիջոցների գործունեության դադարեցման և լրագրողների ձերբակալությունների համար, մեջբերում է Ermenihaber.am-ը:

Միհրն ընդգծել է, որ այս երկրում մամուլի նկատմամբ բռնությունները սկսվել են հեղաշրջման փորձից շատ առաջ: Հատկապես Էրդողանի համար ցանկալի արդյունք չտված ընտրություններն այս հարցում շրջադարձային դեր են խաղացել: Իսկ հուլիսի 15-ից հետո բռնություններն ու ճնշումները հետզհետե ավելի են սաստկացել:

Այժմ Թուրքիայում անազատության մեջ է 130 լրագրող և փակվել է շուրջ 140 լրատվամիջոց: Կազմակերպության ղեկավարը նկատել է, որ համատարած ձերբակալությունների ու ճնշումների պատճառով Թուրքիայում լրագրողներն արդեն իրենք իրենց նկատմամբ գրաքննություն են կիրառում, քանի որ բավականաչափ վախեցած են տեղի ունեցածից:

«Մամուլի թշնամիների» ցանկում այս տարի տեղ են գտել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ցուցակը հրապարակվել է նոյեմբերի 2-ին՝ լրագրողների դեմ կիրառվող բռնությունների դեմ պայքարի օրը:

Կարդացեք նաև՝Զեկույց. Հեղաշրջման փորձից հետո Թուրքիան վերածվել է մամուլի «գերեզմանոցի»

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---