Բրիտանիայի ԱԳՆ. ԻՊ առաջնորդը հեռացել է Իրաքից

Բրիտանիայի ԱԳՆ. ԻՊ առաջնորդը հեռացել է Իրաքից

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին հեռացել է Մոսուլից, որը գրոհում է իրաքյան բանակը: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը:

Ջոնսոնը Համայնքների պալատում ունեցած ելույթում ասել է, որ այդ մասին հայտնել են հատուկ ծառայությունները: Նախարարը դա «դաժան հեգնանք» է անվանել` ԻՊ առաջնորդն ինքը հեռացել է պաշարված քաղաքից, սակայն համացանցով հորդորում է մյուսներին մասնակցել Մոսուլի համար կռիվներին, գրում է BBC-ին:

Ջոնսոնն այդպես է մեկնաբանել ԻՊ տարածած ձայնագրությունը, որտեղ Ալ Բաղդադին սպառնում է Թուրքիային և կոչ է անում իր կողմնակիցներին պաշտպանել Մոսուլը: Ձայնագրության իսկությունը հաստատված չէ:

Իրաքի բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումները սկսել են Մոսուլի գրոհը, որը երկու տարուց ավելի է վերահսկում են «Իսլամական պետության» գրոհայինները: Հատուկջոկատայինները քաղաք են մտել արևելյան մասից` Էլ Քարամա թաղամասից:

Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում:

Մոսուլի գրոհն ընթանում է 3 ուղղությամբ` մասնակցում են Իրաքի զինվորականները, ոստիկաններն ու կամավորականները:

Ընթերցեք նաև. Իրաքի բանակը վերսկսել է Մոսուլի գրոհը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---