Իրաքյան բանակը 6 շրջան է ազատագրել Մոսուլում![]() 4 նոյեմբերի 2016 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան բանակը 6 շրջան է ազատագրել Մոսուլի արևելքում ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից: Ազատագրված տարածքներում պարզվել են Իրաքի պետական դրոշները: Արդյունքում գրոհայինները ծանր կորուստներ են կրել, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: ԻՊ զինյալները նահանջել են հարավ` անցնելով Տիգրիսն ու Եփրատը: Նրանք գրոհել են Մոսուլից ոչ հեռու գտնվող Շերգաթ փոքր քաղաքը` գրավել են մզկիթն ու մի քանի տուն: Իրաքի անվտանգության ուժերը պարետային ժամ են հայտարարել քաղաքում և աջակից ուժեր են ուղարկել զինվորականներին: Նշվում է, որ ահաբեկիչների գրոհի հետևանքով 7 զինծառայող է զոհվել: Իրաքյան բանակի էլիտար ստորաբաժանումները նոյեմբերի 4-ի առավոտյան վերսկսել են հարձակումը ԻՊ դիրքերին Մոսուլի արևելքում: Իրաքի բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումները սկսել են Մոսուլի գրոհը, որը երկու տարուց ավելի է վերահսկում են «Իսլամական պետության» գրոհայինները: Հատուկջոկատայինները քաղաք են մտել արևելյան մասից` Էլ Քարամա թաղամասից: Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |