Պատերազմի դեպքում Ադրբեջանը կանգնելու է աղետի եզրին 7 հունիսի 2007 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Եթե Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մի պահ իսկ համոզված լինի իրենց զինված ուժերի գերազանցության մեջ` նույն օրը պատերազմը սկսվելու է, հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարները տեղի-անտեղի հայտարարում են, թե իրենց ռազմական ծախսերը գերազանցում են մեր ողջ պետական բյուջեն, այդ հայտարարությունները ակներեւաբար ներքին սպառման համար են, որովհետեւ ռազմական ծախսերի չափը ինքնին հաջողություն երաշխավորել չի կարող: «Պատերազմի տարիներին Ղարաբաղն ամբողջությամբ շրջափակված էր, էլ չեմ խոսում սպառազինության կամ զինամթերքի մասին, չկար անգամ սովորական հաց, Ստեփանակերտում բարդ էր նույնիսկ խմելու ջրի հարցը, սակայն մեր ժողովուրդը չհուսալքվեց, պատերազմեց եւ հաղթեց: Այսօր մենք ունենք արդիական սպառազինությամբ հագեցված բանակ, օրեցօր կատարելագործվում է ԶՈՒ պատրաստվածությունն ու ղեկավարման համակարգը, հակառակորդի հետ շփման գծում կահավորված է ինժեներական արգելափակոցների հզոր համակարգ, ինչ վերաբերում է ադրբեջանական բանակի որոշակի թվային առավելությանը, նշեմ, որ մեր բանակը իր խնդրին համահունչ ապահովված է ամեն ինչով, եւ Ադրբեջանը պատերազմ սանձազերծելու դեպքում կանգնելու է աղետի եզրի»,- հայտարարել է նա, հաղորդում է «Ազատ Արցախ» թերթը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի |