ԺԴԿ պատգամավորները դադարեցրել են գործունեությունը Թուրքիայի խորհրդարանում

ԺԴԿ պատգամավորները դադարեցրել են գործունեությունը Թուրքիայի խորհրդարանում

PanARMENIAN.Net - Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) հայտարարել է, որ դադարեցնում է մեջլիսում իր գործունեությունը:

ԺԴԿ-ի խոսնակ Այհան Բիլգենը տեղեկացրել է, թե կուսակցությունը այլևս չի մասնակցի Թուրքիայի ազգային մեծ ժողովի ընդհանուր նիստերին և հանձնաժողովների աշխատանքներին: Հայտարարությունում ասված է, որ որոշումը պայմանավորված է կատարվող բռնություններով, Թուրքական Yeni Şafak-ին հղումով գրում է Ermenihaber-ը:

ԺԴԿ-ի այս որոշումը կապված է կուսակցության համանախագահներ Սելահհեթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավորների ձերբակալության փաստի հետ: Ձերբակալվածներից 9-ի, այդ թվում՝ 2 համանախագահների վերաբերյալ ազատազրկման որոշում է կայացվել: ԺԴԿ-ական գործիչները մեղադրվում են ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցության մեջ: Դեմիրթաշը արդեն տեղափոխվել է Էդիրնեի, իսկ Յուքսեքդաղը՝ Քոջաելիի բանտ:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այս որոշման պատճառով քննադատել է ԺԴԿ-ին: Նա կոչ է արել քրդամետ կուսակցության պատգամավորներին՝ հետ կանգնել այդ որոշումից քանի դեռ ուշ է:

«Խորհրդարան չգալով՝ դուք վիրավորում եք ձեզ ընտրած ժողովրդին: Եկեք խորհրդարան, ինչ ասելու եք, այնտեղ ասեք», - ասել է Յըլդըրըմը:

Կարդացեք նաև՝ Թուրքիայում ԺԴԿ պատգամավորներին մանդատից զրկելը կարող է նոր ընտրությունների պատճառ դառնալ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---