Հայաստանի ՊՆ ղեկավարը եւ Բելառուսի դեսպանը քննարկել են երկու երկրների ռազմական համագործակցության զարգացման հարցերը

PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միքայել Հարությունյանը ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Մարինա Դոլգոպոլովային: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, հանդիպմանը քննարկվել են հայ-բելառուսական համագործակցության հարցեր` ռազմական տեսանկյունից եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներ:



Հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՀ ՊՆ ղեկավար Միքայել Հարությունյանի Բելառուս այցի ծրագրին առնչվող հարցեր:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---