Մխիթարյան. Պատրաստ եմ օգնել ՅՈւՆԻՍԵՖ-ին հայ ընտանիքներին աջակցելու գործում 9 նոյեմբերի 2016 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան: Պաշտոնական արարողությունը կայացել է նոյեմբերի 9-ին Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի նիստերի դահլիճում: «Շատ ուրախ ենք, որ Մխիթարյանը միացավ մեզ որպես բարի կամքի դեսպան Հայաստանում: Մխիթարյանը խորապես հավատարիմ է մեր գաղափարներին երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության առումով: Բարի կամքի դեսպանները շատ կարևոր դերակատարություն ունեն աշխարհում, ես վստահ եմ, որ միասին մենք շատ բան կանենք»,-ասել է Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: Մխիթարյանն իր հերթին ընդգծել է, որ իր համար կարևոր է ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան լինելն ու այդ կազմակերպությանն աջակցելը: «Ծանր է արձանագրել, որ ոչ բոլոր երեխաները դպրոցում սովորելու և կրթություն ստանալու հնարավորություն ունեն: Բոլոր երեխաները պետք է իրավունք ունենան որպես անձ կայանալու: Ես պատրաստ եմ իմ բոլոր հնարավորություններն օգտագործել, օգնելով ՅՈւՆԻՍԵՖ-ին, աջակցելով Հայաստանում ամենախոցելի խմբերին, հատկապես, նպաստելով երեխաների կրթության իրավունքի իրացմանը»,-ասել է Մխիթարյանը: ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններն ամբողջ աշխարհում օգնում են երեխաներին ու կանանց պաշտպանել իրենց իրավունքներն ու բարելավել կյանքի որակը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ |