ՀՀ ճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց է

ՀՀ  ճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց է

PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Նոյեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 10-11-ը կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:Երևանում նոյեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---