9  09.11.16 - «Լուսավոր սահման» բարեգործական նախագծի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս

«Լուսավոր սահման». ՀՀ և Արցախի սահմանամերձ բնակավայրերում լուսադիոդային լամպեր կտեղադրվեն

«Լուսավոր սահման». ՀՀ և Արցախի սահմանամերձ բնակավայրերում լուսադիոդային լամպեր կտեղադրվեն

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին մամուլի ասուլիսով տրվել է «Լուսավոր սահման» բարեգործական նախագծի մեկնարկը: Մի շարք կազմակերպությունների և անհատների ջանքերով մեկնարկող այս նախագծի նպատակն է հաղորդակցության արշավի և դրամահավաքի միջոցով սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար լուսադիոդային լամպեր ձեռք բերել ու տեղադրել նրանց տներում: Այդպիսով, նրանք կկարողանան մատչելի և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով տնտեսել և կենցաղային հոգսը թեթևացնելու հնարավորություն կստանան: Արդյունքում օգտվելու են ոչ միայն սահմանամերձ բնակավայրերում ապրողները, այլև ամբողջ ազգաբնակչությունը՝ թե տեղեկացվածության, և թե լամպերի գների հնարավոր իջեցման շնորհիվ:

2016-ի նոյեմբեր-դեկտեմբերին Հայաստանում և արտերկրում հանգանակված գումարներով ձեռք կբերվի որակյալ ԼԵԴ լամպերի մեծ քանակ, որոնք կտեղադրվեն Տավուշի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների տներում, և արդեն 1 ամիս անց բնակիչներն իրենց ընտանեկան բյուջեի վրա կզգան դրանց արդյունավետությունը:

«Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների խնդիրներին նորարարական լուծումներ առաջարկելը մշտապես եղել է «Սահման» ՀԿ-ի ուշադրության կիզակետում: Առաջարկելով այլընտրանքային եկամտի ստեղծման աղբյուր՝ մենք նպաստել ենք, որ շատերը մի փոքր ավելի լավ հոգան իրենց կարիքները, չլքեն իրենց տները: «Լուսավոր Սահման» նախագիծը ոչ միայն նպաստում է մարդկանց ծախսերի նվազմանը, այլև բերում գիտակցության նոր որակներ: Նախագծի իրագործմամբ մենք կլուսավորենք սահմանային համայնքների առօրյան, կտանք երկարաժամկետ տնտեսման հնարավորություն, ինչպես նաև կմեծացնենք հույսն ապագայի նկատմամբ»,- ասել է «Սահման» ՀԿ համահիմնադիր և ծրագրերի ղեկավար Անահիտ Նազարյանը:

«Մեր օրերում սպառողի ընտրությունն է թելադրում տնտեսության հետագա զարգացման միտումները: «Լուսավոր Սահման» նախագիծը կոչված է փոխելու էլեկտրաէներգիայի սպառման վարքագիծը բնակչության բոլոր շերտերում՝ ի նպաստ բարեկեցության բարձրացման և բնության պահպանման»,- նշել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

«Փորձված և տնտեսապես արդարացված տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները տարիներ շարունակ կունենան մատչելի լուսավորություն, իսկ պահանջարկի մեծացումը թույլ կտա մատակարարներին իջեցնել լամպերի գները, ինչը կնպաստի հասանելիության բարձրացմանը»,- ընդգծել է արևային էներգետիկ տեխնոլոգիաների վրա մասնագիտացած` «Շտիգեն» ընկերության տնօրեն Հայկ Շեկյանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---