Կամարիսի ֆերմերը. Ընտանեկան ֆերման տասնյակ գյուղացիների աշխատանքով է ապահովել

Կամարիսի ֆերմերը. Ընտանեկան ֆերման տասնյակ գյուղացիների աշխատանքով է ապահովել

PanARMENIAN.Net - Կամարիս գյուղի բնակիչ Կամո Խաչատրյանի ֆերման կայունացած տնտեսություն է, որն ունի 90 խոշոր եղջերավոր անասուն, որոնցից 45-ը կթու կով է, 18-ը՝ ցուլ, մնացածը՝ հորթ կամ երինջ: Նա պահում է նաև 30 մայր խոզ, 50 ոչխար՝ իրենց 30 գառով:

1993 թվականին սեփական ֆերմա ունենալու մտահղացումը կյանքի կոչելու համար սկսնակ ֆերմերը դիմել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ և վարկ վերցրել: Մինչև այդ նա կարողացել էր որոշակի քանակությամբ խոզեր գնել, բայց հետագայում հրաժարվել է այդ գործից և անցել խոշոր եղջերավոր անասունների խնամքին, ինչի համար էլ օգտագործել է բանկից վերցրած միջոցները:

Հետագայում նա ավելացրել է անասունների գլխաքանակը, նաև աշխատատեղեր է ստեղծել: Խաչատրյանների ընտանեկան ֆերմայում աշխատում են ոչ միայն կինն ու երկու որդին, այլև մեկ տասնյակի չափ համագյուղացիներ՝ կթվորուհիներ ու հովիվներ:

Ֆերմերն իր 50 հեկտար հողատարածությունից միայն 18 հեկտարն է օգտագործում որպես վարելահող, որտեղ ցանում է հացահատիկ, իսկ մնացած հողերը խոտհարքներ են, որտեղից էլ նա ստանում է իր մեծաքանակ անասունների ձմեռային կերը:

Կամո Խաչատրյանը մտադիր է էլ ավելի մեծացնել անասունների գլխաքանակը: Դրա համար էլ մտադիր է կրկին դիմել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ, որի երկարամյա հաճախորդն է:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---