Վարչապետ. Բանկերը կարող են օրինապահ հարկատուների համար արտոնյալ պայմաններ սահմանել

Վարչապետ. Բանկերը կարող են օրինապահ հարկատուների համար արտոնյալ պայմաններ սահմանել

PanARMENIAN.Net - Առևտրային բանկերը կարող են օրինապահ հարկատուների հետ արտոնյալ պայմաններով աշխատել: Այս մասին նոյեմբերի 10-ին կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին առաջարկելով բանկերի հետ քննարկել այս հարցը:

Վարչապետը նշել է, որ նախաձեռնությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեինն է:

«Պարոն Ջավադյան, ՊԵԿ-ի ղեկավարն առաջարկություն ունի, որը կայանում է հետևյալում. իրենք ուզում են հարկատուների դասակարգում մտցնել և տալ օրինապահ հարկատու կարգավիճակ: Խնդրում են Ձեզ, որպեսզի Ձեր միջոցով առևտրային բանկերի ղեկավարների հետ քննարկեք հետևյալ հարցը. եթե հարկատուն ունի նման կոչում, որակավորում, իրեն բանկերը վերաբերվեն արտոնյալ պայմաններով: Ո՞նց եք կարծում՝ դա իրագործելի՞ է»,- դիմելով Արթուր Ջավադյանին՝ հարցրել է Կարեն Կարաետյանը, գրում է Panorama.am-ը:

Ի պատասխան՝ ԿԲ նախագահն ասել է, որ թափանցիկ կազմակերպություններին խթանելու համար իրենք կարող են որոշակի փոփոխություններ անել կանոնակարգերում և ռիսկային կշիռները բանկերի համար նվազեցնել:

«Մենք դա արդեն իսկ կիրառել ենք արտահանող կազմակերպությունների համար, այդ դեպքում բանկերն ավելի լայն հնարավորություն են ունենում և վարկերի հասանելիությունը միանգամայն խորանում է, բանկերը հնարավորություն են ունենում ավելի մատչելի պայմաններով և հեշտ ու ավելի արագ վարկեր տրամադրել»,- ընդգծել է Արթուր Ջավադյանը՝ միաժամանակ հավելելով, որ մի փոքր աշխատանքը բանկերի հետ թափանցիկ կազմակերպություններին միանշանակ կխթանի:

«Ես էլ եմ վստահ, քանի որ եթե ինքը հասկանալի, կանխատեսելի գործընկեր է, ապա բանկերի ռիսկերը նվազում են: Խնդրում եմ քննարկել և լուծումներ տալ»,- ընդգծել է վարչապետը:

ԲԱցի այդ վարչապետ Կարեն Կարապետյանն ակնկալում է ՏՀՏ բնագավառի որակական փոփոխություններին միտված ծրագրեր, որոնք կարճաժամկետ հեռանկարում տեսանելի արդյունք կտան և կնպաստեն ոլորտի աշխուժացմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---