Գինեգործության ոլորտը՝ ռուս և լեհ բլոգերների ու լրագրողների ուշադրության կենտրոնում10 նոյեմբերի 2016 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ից 10-ը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով ՀՀ-ում էին Ռուսաստանում և Լեհաստանում գինեգործության ոլորտը լուսաբանող հայտնի բլոգերներ և լրագրողներ: Այցի նպատակն էր այս երկրների համապատասխան տեղեկատվական հարթակներում աշխատող մարդկանց Հայաստանը ներկայացնել իբրև գինեգործական հնագույն պատմությամբ ու ավանդույթներով երկիր, որտեղ արտադրվող գինին միջազգային շուկայում մրցունակ լինելու համար ունի բոլոր նախադրյալները: Խորհրդային տարիներին Կովկասյան տարածաշրջանի երկրներից որպես գինեգործական երկիր ավելի շատ Վրաստանն էր գովազդվում, Հայաստանի դեպքում շեշտադրում կատարվում էր կոնյակի վրա: Նորաստեղծ հիմնադրամի գործառույթների շարքում է նաև մեծացնել հայկական գինու մասին տեղեկացվածության մակարդակը արտասահմանում ու դրանով իսկ գտնել արտահանման համար նոր շուկաներ: «Հոկտեմբերին նմանատիպ ճանաչողական այցով Հայաստան էին եկել եվրոպացի բլոգերները: Նախորդ այցը տվեց իր առաջին արդյունքն ու հայկական գինու և գինեգործության մասին հոդվածները հայտնվեցին եվրոպական ինֆո հարթակներում»,- նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Մերի Ղևոնդյանը: Երկրորդ այցը ռուսների ու լեհերի համար էր, որովհետև այս շուկաները արտահանման տեսանկյունից նպատակային են հայկական գինու համար: «Բլոգերներն այցելել են Արենի, որտեղ ծանոթացել են հնագիտական պեղումների արդյունքում գտնված մոտ 6100 տարվա պատմություն ունեցող գինեգործական արտադրական համալիրին, եղել են գինեգործությամբ հայտնի շրջաններում: Իսկ այցի վերջում հայկական գինու համի ու հոտի մասին պատկերացում կազմելու համար բլոգերները անցկացրել են տեղական արտադրության գինիների համտես»,- մանրամասնել է հիմնադրամի գործադիր տնօրենը: Բլոգերների այցի արդյունքում հայկական գինեգործության ու գինու մասին անդրադարձեր կհայտնվեն նաև ռուսական ու լեհական տեղեկատվական դաշտում: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |