Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը սառեցվել է մինչեւ 2009 թվականը

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սանքտ Պետերբուրգում վերջ դրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացին մինչեւ 2009 թվականը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ-ն, եւ մասնավորապես Մինսկի խումբը, մեծ ճնշում էին գործադրում Հայաստանի եւ Ադրբեջանի վրա որեւէ համաձայնության հասնելու համար: «ԵԱՀԿ-ի համար հաջողության հասնելը շատ կարեւոր էր Կոսովոյի հարցի պատճառով: Սակայն նախագահները չպայմանավորվեցին, ինչ էլ ակնկալվում էր»,-ասել է քաղաքագետը: Նա նաեւ գտնում է, որ մինչեւ 2025 թվականը ռազմական գործողություններ չեն լինի: «Ներկայումս կարեւոր է նախապատրաստվել պատերազմի հնարավոր տարբերակին մնացած 10-15 տարում: Ադրբեջանը սպառազինություն է կուտակում, սակայն ես պետք է ասեմ, որ 1991 թվականին եւս նա տեխնիկայով գերազանցում էր հայերին 94 անգամ: Հայաստանը պետք է միշտ պատրաստ լինի պատերազմի»,-ասել է նա, հավելելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, չնայած որոշ տարաձայնությունների, միասնական են պատերազմ թույլ չտալու հարցում:



Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվում եւ Երեւանում մամուլի հետ հանդիպումներում ասում են այն, ինչ նրանցից ցանկանում են լսել: «Դրանք դիվանագիտական խաղեր են, որոնք կողմերի վրա ճնշում գործադրելու մի մասն են կազմում»,-ընդգծել է քաղաքագետը:



Ինչ վերաբերում է ԼՂՀ պատկանելությանը Ադրբեջանին, ապա Լեւոն Մելիք-Շահնազարյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել ոչ Ադրբեջանի, ոչ առավել եւս Ադր.ԽՍՀ կազմում: «Խորհրդային Միության ժամանակ ԼՂԻՄ-ը ստորադաս էր միութենական իշխանություններին, ոչ թե Բաքվին»,-ասել է հայ գաղաքագետը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---