ՀՀ-ն և Հնդկաստանը քննարկում են Երևան - Նյու Դելի չվերթների վերսկսման հնարավորությունը12 նոյեմբերի 2016 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարար, կառավարության հատուկ բանագնաց Շրի Աշոկ Գաջապաթի Ռաջուի հետ: Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Հնդկաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանը, որոնք հիմնված են երկու ժողովրդների միջև հազարամյակների պատմություն ունեցող բարեկամության, պետությունների միջև փոխըմբռնման վրա: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հնդկաստանի կառավարության հատուկ բանագնացն ընդգծել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա սերտացումը։ Հանդիպմանը քննարկում է ծավալվել հայ-հնդկական երկկողմ փոխգործակցության օրակարգի, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական, գիտակրթական, առողջապահության, տուրիզմի և մշակույթի, գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության կապակցությամբ: Ընդգծվել է միջխորհրդարանական շփումների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման կարևորությունը: Նախարարները քննարկել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում համագործակցության հարցերը, Երևան - Նյու Դելի չվերթների վերագործարկման հնարավորությունը: Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրել է ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքները և դրանց արդյունքում բանակցային գործընթացում ձևավորված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ, բանակցությունների ճանապարհով կարգավորմանը: Հնդկաստանի կառավարության հատուկ բանագնացն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի աջակցությունը Հնդկաստանի համար զգայուն հարցերում: Ընթերցեք նաև. Հնդկաստանում ՀՀ հյուպատոս. Բոլիվուդը պետք է ֆիլմ նկարահանի Հայաստանում Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա |