Պայթյուն Աֆղանստանում ԱՄՆ ավիաբազայի մոտ. Կան զոհեր12 նոյեմբերի 2016 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ի առավոտյան պայթյուն է որոտացել Աֆղանստանում ամերիկյան «Բագրամ» ավիաբազայի մոտ: Այդ մասին ասվում է ՆԱՏՕ-ի համատեղ առաքելության հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 4 մարդ զոհվել է, 14-ը` վիրավորվել: TOLO News հեռուստաալիքը հայտնել է ականատեսների վրա հղումով, որ դա հրթիռակոծություն է եղել: Ավելի ուշ պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» խմբավորումը, որի ներկայացուցիչները նշել են, որ դա մահապարտի գրոհ է եղել: ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» նոր առաքելությունն Աֆղանստանում է 2015-ի մայիսի 1-ից: ՆԱՏՕ-ի և Աֆղանստանի երկկողմ համաձայնագրով երկրում մոտ 12.000 զինծառայող կա, որոնց խնդիրն է ուսուցանել և խորհրդատվություն տրամադրել Աֆղանստանի ուժային կառույցներին: Առաքելությունը համարվում է ոչ մարտական: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |