Չավուշօղլուն Եվրախորհրդարանի նախագահին երկերեսանի է անվանել

Չավուշօղլուն Եվրախորհրդարանի նախագահին երկերեսանի է անվանել

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին երկերեսանի է անվանել ու երկակի չափանիշների համար մեղադրել` անդրադառնալով Անկարայի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու սպառնալիքին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Շուլցը սպառնացել էր Թուրքիային տնտեսական պատժամիջոցներ սահմանել այդ երկրում ընդդիմադիր քաղաքական գործիչների և լրագրողների ձերբակալությունների պատճառով: Շուլցը հայտարարել է, որ Անկարայի գործողությունները հարցականի տակ են դնում ԵՄ հետ հարաբերությունները:

«Շուլցի սպառնալիքները ոչ մի ազդեցություն չունեն մեր վրա: Ավելի լավ կլինի, եթե նա իր ուշադրությունը սևեռի Քրդստանի աշխատավորական կուսակցության գործունեությունը կասեցնելու վրա և ահաբեկիչների դեմ ելույթ ունենա: Մենք այստեղ ԵԽ ներկայացուցիչների և մասնավորապես Շուլցի երկերեսանիությունն ենք տեսնում ու երկակի չափանիշները: Նրանց երկերեսանիությունը, ով փորձում է մեզ դասեր մատուցել մարդու իրավունքների հարցում, ինչը Չինաստանին նույնքան լավ է հայտնի, որքան մեզ»,-ասել է Չավուշօղլուն Անկարայում իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Նոյեմբերի լույս 4 գիշերը Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության 16 անդամ, այդ թվում կուսակցության համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուկսեդաղը: Ձերբակալությունները տեղի են ունեցել միաժամանակ Թուրքիայի մի քանի քաղաքներում, մասնավորապես, Անկարայում, Դիարբեքիրում, Մարդինում: Նրանք ձերբակալվել են այն պատճառաբանությամբ, որ չեն ներկայացել դատարան ցուցմունքներ տալու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---