Էկվադորական ապրանքը պլանավորվում է հասցնել ԵՏՄ Հայաստանի միջոցով

Էկվադորական ապրանքը պլանավորվում է հասցնել ԵՏՄ Հայաստանի միջոցով

PanARMENIAN.Net - «Հայ-Էկվադորական բարեկամություն» հասարակական կազմակերպության և Էկվադորի արտաքին առևտրի նախարարության ու ProEcuador կազմակերպության միջև ընթացող բանակցությունները մոտեցել են ավարտին: Ըստ այդ բանակցությունների՝ կողմերը նախատեսում են Հայաստանի միջոցով էկվադորական ապրանքը հասցնել ԵՏՄ:

Արդեն երկու տարի տևող բանակցություններին մասնակցել է Էկվադորի արտաքին առևտրի նախարար Խուան Կառլոս Կասինիելյին, ով բազմիցս նշել է, որ էկվադորական կողմի համար կարևոր է Հայաստանի դիրքը. բոլոր պոտենցիալ շուկաները մոտ են և արտոնյալ պայմաններով:

Բանակցությունների ընթացքում հաշվարկվել են այն հեռանկարները, որ կարող են բացվել Էկվադորի և Հայաստանի առևտրատնտեսական համագործակցության հետևանքով: Մասնավորապես, հաշվարկվել է, որ անմիջապես Էկվադորից, առանց միջնորդի գնվելիք ապրանքը մրցունակ գին կունենա ԵՏՄ-ում, ինչը հնարավորություն կընձեռի՝ շրջանառության ծավալն արագ աճի:

Հայաստանի տնտեսության համար այս համագործակցությունը ուղղակի արդյունք պետք է ունենա. գնման և արտահանման հետևանքով առաջացած բոլոր հարկային պարտավորությունները մարվելու են Հայաստանում:

Քննարկվում է ներմուծումը սկսել էկվադորական չորս հիմնական ապրանքով՝. բանան, կակաո, ծովամթերք և ծաղիկ: Մեր տարածաշրջանի բոլոր երկրները և հատկապես Թուրքիան ձգտել են նման արտոնյալ վիճակում հայտնվել, բայց չեն կարողացել:

Ըստ ձեռքբերված պայմանավորվածության՝ 2017-ին Երևանում կանցկացվի ԵՏՄ պետությունների համար նախատեսված ցուցահանդես-էքսպոն, որտեղ կներկայացվեն Էկվադորի հիմնական ապրանքատեսակները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---