Սարգսյան. ՌԴ նոր ռազմակայանի կարիք ՀՀ-ում չկա, բավական է «հզորացնել եղածը»

Սարգսյան. ՌԴ նոր ռազմակայանի կարիք ՀՀ-ում չկա, բավական է «հզորացնել եղածը»

PanARMENIAN.Net - Հայաստանում ՌԴ նոր ռազմակայանի ստեղծման կարիք չկա, բավական է «հզորացնել եղածը»: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԻԱ Նովոստիի «Ռոսիա սեգոդնյա»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:

«Կարծում եմ, նման անհրաժեշտություն չկա, քանի որ ռազմակայանը ունի բոլոր հնարավորությունները ներառելու այն բոլոր տարրերը, որոնք կարող են պահանջվել: Ուստի մեկ ռազմակայանը փոքր Հայաստանին, կարծում եմ, բավական է, ուղղակի հարկավոր է այդ ռազմակայանը հզորացնել»,-ասել է նա:

Իրավիճակը ղարաբա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլյան պատերազմին հաջորդած համեմատական հանդարտությունից հետո կրկին սրվել է: Մասնավորապես, նոյեմբերի 11-ին Ադրբեջանը շուրջ 3 ժամ ականակոծել է 60 և 82 միլիմետրանոց ականանետերից առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված Պաշտպանության բանակի մարտական դիրքերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---