Հայերը, քրդերն ու ասորիները Բրյուսելում ցույցի են դուրս եկել Էրդողանի քաղաքականության դեմ![]() 17 նոյեմբերի 2016 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Բրյուսելում մոտ 10.000 մարդ է մասնակցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության դեմ կազմակերպված բողոքի ցույցին, հայտնում է տեղի պարբերականը: Ըստ Soir թերթի, նախաձեռնությունը պատկանում է Բրյուսելի քրդական համայնքին: Ցույցին մասնակցում են քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության անդամները, ինչպես նաև Եվրամիության երկրներում բնակվող հայեր, քրդեր ու ասորիներ, գրում է ՏԱՍՍ-ը: Ցուցարարները գնում են դեպի այն թաղամասը, որտեղ տեղակայված են Եվրամիության հաստատությունները: Նրանք կրում են նախագահ Էրդողանի «բռնատիրոթյունն ու ֆաշիզմը» դատապարտող պաստառներ և վանկարկում են նմանատիպ կարգախոսներ: Ակցիան կավարտվի տեղի ժամանակով 16:00-ին` Երևանի ժամանակով 19:00-ին: Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին երկրի հարավ-արևելքում տեղական ինքնակառավարման մարմինների 28 ղեկավարների պաշտոնանկության մասին: Որոշումն ընդունվել է երկրում հեղաշրջման փորձից հետո գործող արտակարգ դրության շրջանակում: Եվրոպայի խորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովը (ECRI) հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ զեկույցը, որի համաձայն Թուրքիայում ատելություն պարունակող արտահայտությունների համար հիմնականում ոստիականություն կամ դատարան չեն դիմում, իսկ դիմելու դեպքում էլ օրենքը խախտողները չեն պատժվում: Հակառակը` ոլորտը կարգավորող օրենքները հիմնականում կիրառվում են խոցելի խմբերին լռեցնելու համար:2014 թվականի ընթացքում հրեաների, հայերի, քրդերի, քրիստոնյաների, հույների, ալևիների, արաբների և սիրիացի փախստականների, նկատմամբ ատելություն հռետորաբանության կիրառման մոտ 500 դեպք է արձանագրվել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |