Գործադիրն առաջարկել է սեփականաշնորհել Բժշկական իզոտոպների արտադրության կենտրոնը

Գործադիրն առաջարկել է սեփականաշնորհել Բժշկական իզոտոպների արտադրության կենտրոնը

PanARMENIAN.Net - Գործադիրը նոյեմբերի 18-ի նիստում առաջարկել է սեփականաշնորհել Բժշկական իզոտոպների արտադրության կենտրոնը՝ ընդունելով համապատասխան որոշումը:

Կենտրոնն առայժմ չի գործում։ Դրա ստեղծման մասին որոշումն ընդունվել է 2009-ին։

$12-14 մլն մասնավոր միջոցների ներգրավման շնորհիվ պլանավորվում էր բացել օնկոլոգիական իզոտոպների կենտրոն և քիմիաթերապիայի կլինիկա։

Կենտրոնի ստեղծման մասին եռակողմ համաձայնագիրը ստորագրվել էր էկոնոմիկայի, առողջապահության նախարարությունների և Global medical Solutions ընկերության միջև։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---