Մեքենաների տեխզննումը հնարավոր է առանց կտրոնների իրականացվի

Մեքենաների տեխզննումը հնարավոր է առանց կտրոնների իրականացվի

PanARMENIAN.Net - ՀՀ-ում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննումը նախատեսվում է իրականացնել առանց տեխնիկական զննման կտրոնների տրամադրման: Այս մասին նախագիծը ներկայացվել է տրանսպորտի բնագավառում իրականացվող օրենսդրական բարեփոխումների շրջանակում մշակվող օրենսդրական ակտերի, նախագծերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի դիրքորոշումն ստանալու, քննարկելու և դրանք նախարարին ներկայացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբի առաջին նիստում։

Ըստ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաղորդագրության, խումբը նախարարին է ներկայացրել երեք կետից կազմված հետևյալ եզրակացությունը՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննումն իրականացնել առանց տեխնիկական զննման կտրոնների տրամադրման, տեխնիկական զննության հաշվառումը իրականացնել միասնական էլեկտրոնային բազայի միջոցով, որտեղ կարտացոլվեն տեխնիկական զննում անցած բոլոր տրանսպորտային միջոցները և հավաքագրված տեղեկատվությունը տրամադրել Հայաստանի ճանապարհային ոստիկանությանը՝ էլեկտրոնային եղանակով, սահմանել վարչական պատասխանատվություն ձևական տեխնիկական զննություն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ:

ՏԿՏՏՆ նշում է, որ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզավորման կարգի նախագծի վերաբերյալ քննարկումն աշխատանքային խումբը որոշել է տեղափոխել հաջորդ նիստին` հաշվի առնելով, որ հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի կողմից առաջարկվում են ոլորտը կարգավորելու նոր պայմաններ և պահանջներ:

2015-ին ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Մարգարյանի ներկայացրած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Հիմնավորման համաձայն` գործող իրավակարգավորման պայմաններում անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մոտ 90 տոկոսը տեխնիկական զննության կտրոններ ստանում են առանց տրանսպորտային միջոցների իրական զննության, այսինքն՝ վարորդները վճարում են ոչ թե ծառայության, այլ թղթի համար: Նախագծով առաջարկվում էր անձնական օգտագործման մարդատար տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության պահանջը հանել:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---