16 հունիսի 2007 - 21:24 AMT
Պիտեր Սեմնեբին Ղարաբաղի կես ճանապարհից փոխել է երթուղին եւ վերադարձել է Երեւան
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին Ստեփանակերտ մեկնելիս փոխել է երթուղին եւ վերադարձել է Երեւան: Դիվանագետի նման որոշման պատճառները դեռեւս անհայտ են: Հավանաբար, Պ.Սեմնեբիի փոխարեն, Լեռնային Ղարաբաղ կայցելեն նրա գործընկերները, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Մինչդեռ, PanARMENIAN.Net-ի թղթակցին ղարաբաղյան աղբյուրները հաղորդել են, թե որոշվել է, որ Ստեփանակերտ կայցելեն Սեմնեբիի գործընկերները, իսկ ԵՄ հատուկ ներկայացուցիչը Ղարաբաղ չի այցելի:

Հիշեցնենք, որ ԼՂՀ-ում նախատեսվում էր Պ.Սեմնեբիի հանդիպումը նախագահ Արկադի Ղուկասյանի, ԱԳՆ ղեկավար Գեորգի Պետրոսյանի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: