ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն առանց կոնտակտի տեխնոլոգիայի չիպային քարտեր է թողարկելու21 նոյեմբերի 2016 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Այսուհետ Հայաստանում American Express-ի բացառիկ գործընկեր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը թողարկելու է առանց կոնտակտի տեխնոլոգիայի վրա հիմնված չիպային American Express Gold և American Express Blue քարտեր, որոնք կլինեն ավելի հարմար և անվտանգ: Վճարումների «առանց կոնտակտի» տեխնոլոգիան թույլ է տալիս իրականացնել վճարումներ` պարզապես քարտը մոտեցնելով առանց կոնտակտի քարտեր սպասարկող տերմինալին՝ հաճախորդներին տրամադրելով առավել հարմարավետ, ապահով և արագ վճարումներ իրականացնելու հնարավորություն: Իսկ 10.000 ՀՀ դրամը չգերազանցող գործարքների դեպքում այլևս անհրաժեշտ չէ քարտը անցկացնել տերմինալով, մուտքագրել PIN կոդը և ստորագրել վճարման անդորրագիրը: Միաժամանակ նոր քարտերը շարունակելու են կրել մագնիսական ժապավեն, ինչը թույլ կտա կատարել գործարքներ այն տերմինալներով, որոնցով դեռևս հնարավոր չէ կատարել առանց կոնտակտի կամ չիպով գործարքներ: «Մենք հպարտ ենք ներկայացնել առանց կոնտակտի վճարումների տեխնոլոգիան մեր American Express Gold և American Express Blue քարտատերերին: Այս նոր տեխնոլոգիայի ներդրումը Հայաստանում ևս մեկ կարևոր քայլ է վճարումների ինովացիոն եղանակների զարգացման ուղղությամբ: Մենք վստահ ենք, որ այն դրականորեն կազդի ինչպես քարտատերերի, այնպես էլ առևտրի և սպասարկման կետերի վրա, քանի որ վերջիններս հնարավորություն կստանան ավելի արագ սպասարկել իրենց հաճախորդներին» - իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: Ձեր գործող American Express Gold և American Express Blue քարտերը առանց կոնտակտի տեխնոլոգիայով քարտերով փոխարինելու համար անհրաժեշտ է դիմել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի՝ Ձեր քարտը թողարկած մասնաճյուղ կամ լրացնել քարտի փոխարինման առցանց հայտ: Քարտի փոխարինման համար վարկային գծի օգտագործված մասը մարելու անհրաժեշտություն չկա: Լրացուցիչ տեղեկատվության, ինչպես նաև առանց կոնտակտի տեխնոլոգիայով American Express քարտեր պատվիրելու համար կարող եք զանգահարել 010 31 99 99 հեռախոսահամարով, այցելել www.americanexpress.am պաշտոնական կայքէջը կամ լրացնել American Express Gold կամ American Express Blue քարտի պատվիրման առցանց հայտ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և American Express ընկերության միջև հաջողված համագործակցությունը սկսվել է 2009 թ-ին՝ սկիզբ դնելով Հայաստանում American Express քարտերի սպասարկման ենթակառուցվածքի զգալի ընդլայնմանը: 2010 թ.-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում թողարկեց առաջին American Express քարտը՝ American Express Gold-ը, որը տրամադրում է նախկինում Հայաստանում գոյություն չունեցող լրացուցիչ ծառայությունների լայն փաթեթ: 2011 թ.-ին Բանկը թողարկեց American Express Blue նորարար և ժամանակակից քարտը, որն իր հաճախորդներին պարգևատրում է առօրյա ծախսերի դիմաց և առաջարկում առավելություններ, որոնք համահունչ են ժամանակակից, երիտասարդ սպառողի պահանջներին: 2014 թ.-ին Բանկը թողարկեց թվով 3-րդ American Express քարտատեսակը՝ American Express Cashback քարտը, որն արդեն իսկ հասցրել է դառնալ բազմաթիվ հաճախորդների նախընտրելի վճարային գործիքը՝ շնորհիվ Քարտատերերին վճարվող քեշբեքի, որն ի դեպ չունի առավելագույն սահմանաչափ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Գալուզին․ ԵՄ առաքելությունը գործում է ՀՀ հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի դեմ, հակառուսական քարոզչություն տանում Նա ասել է, որ առաքելությունը հաշվետու չէ «ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, ոչ այլ շահագրգիռ երկրներին ու կառույցներին» ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին |