ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը հոկտեմբերին նվազել է 7.8%-ով

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը հոկտեմբերին նվազել է 7.8%-ով

PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկել է 7.8%-ով: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016-ի հունվար-հոկտեմբերին, սակայն, գրանցվել է ՏԱՑ-ի մի փոքր աճ՝ 0.4%-ով:

Այդ թվում, արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016-ի 10 ամսում ավելացել է 6.5%-ով, սակայն 2015-ի հոկտեմբերի համեմատ՝ ընդամենը 2.4%:

Զգալի անկում է գրանցվել գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալային ցուցանիշում. եթե 2016-ի 10 ամսում անկումը կազմել է ընդամենը 7.3%, ապա 2015-ի հեկտեմբերի համեմատ՝ միանգամից 30%:

Շինարարության ծավալը 10 ամսում նվազել է 9.8%-ով, 2015-ի հեկտեմբերի համեմատ՝ 22.2%:

Իսկ ծառայությունների ծավալը (առանց առևտրի) ավելացել է 7.7%-ով, 2015-ի հոկտեմբերը 2016-ի հոկտեմբերի համեմատ՝ 4.9%:

2016-ի 10 ամսում սպառողական գների ինդեքսը նվազել է 1.5%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ աճել 0.5%: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 6.3%-ով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը 2016-ին աճել է 2.4%-ով, ընդ որում՝ պետական աշխատողներինը նվազել է 1.1%-ով, իսկ ոչ պետականինը՝ աճել 5.2%:

Արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է միանգամից 19.8%-ով: 10 ամսում ՀՀ-ից արտահանումը կազմել է մոտ $1.453 մլրդ: ՀՀ ներմուծումը նվազել է 0.3%-ով, կազմելով $2.6 մլրդ: Ընդհանուր առևտրաշրջանառությունը տարեկան կտրվածքով աճել 6.1%-ով, կազմելով $4.067 մլրդ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---