Պատրիարք Կիրիլ. Եկեղեցին միշտ սատարել է ՌԴ և ՀՀ ժողովրդների եղբայրական հարաբերություններին

Պատրիարք Կիրիլ. Եկեղեցին միշտ սատարել է ՌԴ և ՀՀ ժողովրդների եղբայրական հարաբերություններին

PanARMENIAN.Net - Եկեղեցին միշտ սատարել է Ռուսաստանի և Հայաստանի ժողովրդների եղբայրական հարաբերություններին: Այդ մասին նոյեմբերի 22-ին հայտարարել է Ամենայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլը Մոսկվայում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպմանը:

«Մեր պատմական կապերը, որոնք մեծ օգուտ են բերել մեր ժողովրդներին, այսօր էլ միավորում են մեր ժողովրդներին, այդ կապերն այնքան բարեկամական են, որ ես չգիտեմ` հիմա որտեղ է ավելի շատ հայ ապրում, Հայաստանում թե Ռուսաստանում»,-կատակել է պատրիարքը:

Նա նշել է, որ «այդ ամենը չէր լինի, եթե եկեղեցին չաջակցեր երկու ժողովրդների եղբայրական հարաբերություններին, որը միշտ հորդորել է, այդ թվում նաև պետական իշխանություններին, զարգացնել այդ հարաբերությունները»; «Հայ համայնքը ռուսաստանյան հանրության բաղկացուցիչ մասն է, նրանք շատ ակտիվ մարդիկ են, շատերը լավ դիրք են զբաղեցնում: Այդպիսին է մեր ռուսական պետության բնույթը` այստեղ յուրաքանչյուրը կարող է հանգիստ աշխատել, կարիերա անել, գումար վաստակել»:

Ամենայն Հայոց կաթողիկոսն իր հերթին շնորհավորել է պատրիարք Կիրիլին 70-ամյա տարեդարձի կապակցությամբ և նշել, որ բոլոր ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությունը Մոսկվայում անցնող հոբելյանական միջոցառումներին վկայում է այն մասին, որ պատրիարքը մեծ սեր ու հեղինակություն է վայելում ամբողջ ուղղափառ աշխարհում:

«Ուրախալի է, որ մեր պետությունների հարաբերությունները զարգանում են և համագործակցության նոր ոլորտներ ներառում»,-հավելել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ամենայն Հայոց պատրիարքը մեկնել է Մոսկվա երկօրյա այցով` մասնակցելու Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլի ծննդյան հոբելյանին նվիրված միջոցառումներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---