Աղբյուր. Հունաստանի ՊՆ ղեկավարը զգուշացրել է Անկարային զերծ մնալ սահմանները վերանայելուց

Աղբյուր. Հունաստանի ՊՆ ղեկավարը զգուշացրել է Անկարային զերծ մնալ սահմանները վերանայելուց

PanARMENIAN.Net - Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը Թուրքիայի նորանշանակ դեսպան Հալիդ Չևիկի հետ հանդիպմանը զգուշացրել է Անկարային` զերծ մնալ Լոզանի 1923թ. պայմանագրի և առկա սահմանների վերանայումից, հայտնում է ՌԻԱ Նովոստին սեփական աղբյուրների վրա հղումով:

Պաշտոնապես Հունաստանի պաշտպանության նախարարությունը չի հաստատել և չի հերքել դա:

Լոզանի խաղաղ պայմանագիրը, որը կնքվել է 1923թ. հուլիսին մի կողմից Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Հունաստանի, Ռումինիայի, Հարավսլավիայի, և մյուս կողմից Թուրքիայի միջև, հաստատել է Թուրքիայի նոր սահմանները` իրավաբանորեն ձևակերպելով Օսմանյան կայսրության փլուզումը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է վերանայել Լոզանի պայմանագիրը, որով հաստատվել են երկու երկրների սահմանները: Հունաստանում արձագանքեցին` նշելով, որ արդի պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի ղեկավարությունը բացահայատ կասկածի տակ է դնում Լոզանի պայմանագիրն ու երկու երկրների սահմանները:

Հունաստանի ՊՆ-ն նոյեմբերի 23-ին մամուլի հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն Կամմենոսն ընդունել է նորանշանակ Թուրքիայի դեսպան Չևիկին վերջինիս խնդրանքով, սակայն հանդիպումից մանրամասներ չեն բերվել:

Աղբյուրներից մեկը նշել է, որ Հունաստանի ՊՆ ղեկավարը վճռական էր տրամադրված և ասել է, որ չի կարելի թերագնահատել Հունաստանի ԶՈւ կարողությունները: «Մենք պատերազմ չենք ուզում: Հունաստանը խաղաղ երկիրր է, մենք ոչ ոքի հետ պատերազմել չենք ուզում, սակայն, մենք չենք պատրաստվում մի սանտիմետր անգամ զիջել մեր ինքնիշխան իրավունքները»,-ասել է նա:

Լոզանի պայմանագիրը հստակեցնում է Թուրքիայի սահմանը Բուլղարիայի (հոդված 2.1), Հունաստանի (հոդված 2.2), Սիրիայի (հոդված 3.1) և Իրաքի (հոդված 3.2) հետ, ուստի թուրքական իրավունքներն ու տիտղոսը ճանաչվում են միմիայն այդ սահմանագծից ներս ընկած տարածքների վրա։

Լոզանի պայմանագիրը չի անդրադարձել հայ-թուրքական սահմանին։ Սրա պատճառն այն է, որ այն արդեն իսկ և մեկընդմիշտ որոշված էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի անբեկանելի և կատարման համար պարտադիր իրավարար վճռով (նոյեմբերի 22, 1920)։

Ընթերցեք նաև. Աթենքը վրդովված է. Լոզանի պայմանագրի մասին Էրդողանի հայտարարությունը վտանգավոր է և սադրիչ

Հունաստանի ՊՆ-ի խորհուրդն Էրդողանին. Չվերանայել միջազգային իրավունքը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---