21 հունիսի 2007 - 17:58 AMT
Իրադրությունը Հարավային Կովկասում դեռ կայուն է եւ պետք է այդպիսին մնա
Իրադրությունը Հարավային Կովկասում դեռ կայուն է եւ պետք է այդպիսին մնա, եթե իհարկե չվերականգնվեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում եւ այլ վիճելի տարածքներում, ինչը կարող է ապակայունացնող հետեւանքներ ունենալ տարածաշրջանի համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Վաշինգթոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) Ռուսական եւ Եվրասիական ծրագրերի տնօրենի տեղակալ Կորի Վելտը: Նրա խոսքերով, եւս մեկ կոնկրետ հարց. Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի ապագան: «Ինչպե՞ս կազդի մոտ ապագայում Վրաստանի ընդգրկումը ՆԱՏՕ-ի Անդամկցության ծրագրում հարեւանների եւ առաջին հերթին Ռուսաստանի հետ նրա հարաբերությունների վրա: Սակայն մենք չգիտենք, կօգնի արդյոք Վրաստանի ինտեգրումը ՆԱՏՕ Հայաստանի եւ Ադրբեջանի մերձեցմանը Դաշինքին, արդյոք այդ իրավիճակը տանելի կլինի Մոսկվայի համար: Այլ կողմից, եթե Վրաստանի ինտեգրումը ՆԱՏՕ հաջող չլինի, ապա դա եւս կարող է էական ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա, սակայն ինչպես, այնքան էլ պարզ չէ»,- նշել է Վելտը: Նրա կարծիքով, լավատեսները ենթադրում են, որ եթե Վրաստանը չանդամակցի ՆԱՏՕ-ին, ապա Ռուսաստանի հետ հարաբերությունները կլավանան, ինչը կհանգեցներ տարածքային հակամարտությունների կարգավորմանն ու տարածաշրջանում կայունության հաստատմանը: «Հոռետեսները, ընդհակառակը, վստահ են, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կխրախուսի Ռուսաստանին շարունակել պահել Կովկասի երեք պետություններին քաղաքական եւ տնտեսական կախվածության դրությունում»,- ասել է CSIS-ի փորձագետը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ