ՀԾԿՀ-ն հաստատել է՝ հունվարի 1-ից գազը կէժանանա

ՀԾԿՀ-ն հաստատել է՝ հունվարի 1-ից գազը կէժանանա

PanARMENIAN.Net - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոյեմբերի 25-ի նիստում քննարկվել է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հայտը՝ ՀՀ-ում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման վերաբերյալ, որի արդյունքում սահմանվել են գազի նոր՝ ավելի ցածր սակագներ:

Նիստում որոշում է ընդունվել սահմանել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից՝ ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ տարեկան՝

ա. մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ 100.000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 139.000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

Նոյեմբերի սկզբին «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ՀՀ-ում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով: Արդյունքում գազը սպառողների համար կէժանանա 7.7 դրամով, բացի այդ՝ կստեղծվեն սպառողների նոր խմբեր, որոնց համար սակագինը նորովի կհաշվարկվի։

Մասնավորապես, գազի սակագինը նորովի կհաշվարկվի ջերմոցային տնտեսությունների, վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների համար:

Կարդացեք նաև՝Հունվարի 1-ից մոտ 80.000 ընտանիք գազի դիմաց կվճարի 100 դրամ/մ³

Գազի գնի նվազումը. Քանի սպառողի, ջերմոցի ու տնտեսության վրա կանդրադառնա փոփոխությունը

Գազը սպառողների համար կէժանանա 7.7 դրամով

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---