Հունվարի 1-ից մոտ 80.000 ընտանիք գազի դիմաց կվճարի 100 դրամ/մ³

Հունվարի 1-ից մոտ 80.000 ընտանիք գազի դիմաց կվճարի 100 դրամ/մ³

PanARMENIAN.Net - 2017-ի հունվարի 1-ից ՀՀ-ում բնակվող մոտ 80.000 ընատնիքի համար գազի 1մ³-ի գինը կսահմանվի 100 դրամ: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը:

Նոյեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով։

Աստղիկ Մինասյանը նշել է, որ 2016-ին ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունի մոտ 106.000 ընտանիք, որոնցում անձերի թիվը կազմում է 401.805:

Ընդ որում, նշվում է, որ բնական գազ սպառող բաժանորդ է մոտ 80.000 ընտանիք (խոսքը վերաբերում է ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքներին): Հատկանշական է, որ արտոնության տրամադրման համար սպառման ծավալների սահմանափակման ուղղությամբ որևէ հարց չի քննարկվել:

Սոցիալապես անապահով ընտանիքների կողմից ապառվող բնական գազի դիմաց փոխհատուցման տրամադրման հետ կապված ընթացակարգը կհստակեցվի համապատասխան իրավական ակտի ընդունումից հետո, այն դեռևս մշակման փուլում է:

2017-ի հունվարի 1-ից ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար տարեկան մինչև 600 մ³ բնական գազի համար վաճառվող յուրաքանչյուր 1000 մ³ բնական գազի սակագինը կսահմանվի 100.000 դրամ ներկայիս 146.700-ի դիմաց:

Կարդացեք նաև՝ Գազի գնի նվազումը. Քանի սպառողի, ջերմոցի ու տնտեսության վրա կանդրադառնա փոփոխությունը

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---