Զախարովա. ՌԴ-ն միայն կողջունի ԼՂ կարգավորման հարցում ԱՄՆ-ի ջանքերի ակտիվացումը

Զախարովա. ՌԴ-ն միայն կողջունի ԼՂ կարգավորման հարցում ԱՄՆ-ի ջանքերի ակտիվացումը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնությունը միայն կողջունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի ջանքերի ակտիվացումը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով 2017թ. ամերիկյան միջնորդության հնարավոր ակտիվացան հարցը:

«Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համնաագահների աշխատանքի ակտիվացման տեսանկյունից միշտ կա ձգտելու տեղ: Խոսել այն մասին, որ մենք ունենք անհատական ջանքերի որոշ հստակ գնահատականներ, տվյալ դեպքում չի կարելի: Ես չէի տա այսօր որևէ նոր կոնկրետ գնահատականներ: Կրկնում եմ՝ հաշվի առնելով այդ խնդրի բարդությունը, այդ տարածաշրջանից եկող տխուր լուրերը և այն, որ այդ խնդիրն անմիջականորեն կապված է այնտեղ ապրող մարդկանց ճակատագրի հետ, կարելի է Մինսկի խմբի համանախագահներին մաղթել էլ ավելի մեծ ջանքերի գործադրում:

Տվյալ հարցում խթանումից ավելի վատ չի լինի: Պետք է նշանակալի ջանքեր գործադրել այդ գործընթացն առաջ մղելու համար: Մենք դա կարող ենք միայն ողջունել»,- ասել է Զախարովան, գրում է Civilnet.am-ը:

Նոյեմբերի 24-ին Մարիա Զախարովան նաև տեղեկացրել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը շարունակում է իր գործունեությունն այդ պաշտոնում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---