Հայոց ցեղասպանության բանաձեւի հարցով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, ամենայն հավականությամբ, կքվեարկի սեպտեմբերին

PanARMENIAN.Net - «ԱՄՆ Կոնգրեսում գտնվող Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը շատ կարեւոր է: Միայն թե այս բանաձեւը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին չէ, այլ Կոնգրեսում անցյալ դարի 70-ականներից ի վեր ընդունած որոշումների հաստատման մասին: Նորը նրանում այն է, որ օրենսդիրները պարտավորեցնում են ԱՆ նախագահին ապրիլի 24-ի ամենամյա ելույթում օգտագործել «ցեղասպանություն» բառը Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին հայերի ջարդերի մասին խոսելիս»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ Դատի» գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, բանաձեւի ընդունումը հանդիսանում է քաղաքական քայլ: «Դա Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոցներից մեկն է: Սակայն ես կարծում եմ, որ քվերակությունը կկայանա սեպտեմբերին, Թուրքիայի խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից հետո: Պետք է նշեմ, որ քվերակության կարգը որոշում է Ներկայացուցիչների Պալատի խոսնակը»,- ընդգծել է Մանոյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---