Այսօր պետական այցօվ Հայաստան է ժամանում Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը26 հունիսի 2007 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանում Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը տիկնոջ` Մեյ Պապուլիայի հետ, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԳ փոխնախարար Թեոդորոս Կասսիմիսը, պաշտպանության փոխնախարար Իոաննիս Լաբրոպուլոսը, պաշտոնատար այլ անձինք:Հունիսի 26-ին կկայանա նախագահների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: Հունաստանի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, կհանդիպի հունական համայնքի ներկայացուցիչներին: Հունաստանի նախագահը կայցելի նաեւ Մեծ Եղեռնի հուշահամալիր, Մատենադարան, Երեւանի պետական համալսարան: Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւանից կմեկնի հունիսի 28-ին:-0- ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |