Վ. Օսկանյան. Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջին հերթին պետք է բացի սահմանը26 հունիսի 2007 - 15:36 AMT PanARMENIAN.Net - ՍՏՀԿ-ի հոբելյանական գագաթնաժողովին մասնակցելու համար Ստամբուլում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու միակ նախապայմանը սահմանների բացումն է: Նա կոչ է արել Թուրքիային բացել հայկական սահմանը, որը փակ է 1993 թվականից: «Եթե դուք լուրջ եք վերաբերվում Երեւանի եւ Անկարայի երկխոսությանը, ապա բարի եղեք առաջին հերթին բացել սահմանը: Եթե հայ-թուրքական սահմանը բացվի, հայկական կողմը պատրաստ է կառավարության մակարդակով ցանկացած հանձնաժողով ձեւավորել այն խնդիրների քննարկման համար, որոնք խոչընդոտում են մեր երկրների հարաբերությունների բարելավմանը»,- նշել է Վարդան Օսկանյանը:Մեկնաբանելով երեկ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպումը` արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշել է, որ ցավոք, Թուրքիայի քաղաքականությունում փոփոխություններ չեն նկատվում, եւ նա շարունակում է նախապայմաններ առաջադրել հարաբերությունների բարելավման համար: Նրա խոսքերով, Հայաստանն ու Թուրքիան որպես ժողովրդավարական պետություններ պետք է կարողանան քաղաքակիրթ ճանապարհով կարգավորել գոյություն ունեցող խնդիրները: Վարդան Օսկանյանը նաեւ նշել է, որ Գյուլի հետ հանդիպման ընթացքում ծանոթացրել է նրան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին եւ այդ հարցող Հայաստանի դիրքորոշմանը: «Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո տարբեր մեկնաբանություններ են արվել: Բաքուն փորձում է մեղավորներ գտնել եւ տարբեր մեկնաբանություններով է հանդես գալիս եւ, հետեւաբար, Թուրքիան պետք է լսի նաեւ մեր դիրքորոշումը, որպեսզի ավելի արդար եզրակացություններ անի»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |