Հայկական բանակը պատրաստ է պաշտպանել ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ գոյությունը

PanARMENIAN.Net - Հայկական բանակը հանդիսանում է կայացած կառույց` պատրաստ պաշտպանելու ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ գոյությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Վ. Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի այս տարվա շրջանավարտ սպաներին նվիրված միջոցառմանը: Օհանյանը նկատել է, որ հայկական բանակն ամեն օր բարեփոխվում է, բարձրանում է հայ զինվորականների մակարդակը: «Հայաստանի ԶՈՒ ամենօրյա բարեփոխումը կոչված է բանակը առաջատար դարձնելու տարածաշրջանում»,- հայտարարել է Գլխավոր շտաբի ղեկավարը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
---