Թրամփը հաստատել է. ԱՄՆ-ն այլևս այլ երկրներում «ռեժիմներ չի տապալի»![]() 2 դեկտեմբերի 2016 - 13:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ իր վարչակազմն այլ պետություններում «ռեժիմների տապալմանն» ուղղված արտաքին քաղաքականություն չի վարի: «Մենք ռեժիմներ ու կառավարություններ չենք տապալի: Հիշո՞ւմ եք 6 տրիլիոն դոլարը Մերձավոր Արևելքում: Մեր նպատակը կայունությունն է, ոչ թե քաոսը: Ուստի, մենք ցանկանում ենք վերականգնել մեր երկիրը` ժամանակն է»,-ասել է Թրամփը` ելույթ ունենալով Օհայոյում նախագահական ընտրություններում հաղթանակից հետո առաջին հանրահավաքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Այսպիսով Թրամփը վերահաստատել է իր նախընտրական հայտարարությունն այն մասին, որ «ԱՄՆ-ն 6 տրիլիոն դոլար է ծախսում Մերձավոր Արևելքում պատերազմների վրա, մինչդեռ երկիրն անկում է ապրում»: ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե: Ընտրիչների ձևական բնույթ կրող քվեարկության ընթացակարգը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ 2017-ի հունվարի 6-ին Կոնգրեսը կհաստատի արդյունքները: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2017-ի հունվարի 20-ին: Ընթերցեք նաև.Թրամփն ԱՄՆ ՊՆ ղեկավարի պաշտոնում կնշանակի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մեթիսին ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |