Թրամփը հաստատել է. ԱՄՆ-ն այլևս այլ երկրներում «ռեժիմներ չի տապալի» 2 դեկտեմբերի 2016 - 13:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ իր վարչակազմն այլ պետություններում «ռեժիմների տապալմանն» ուղղված արտաքին քաղաքականություն չի վարի: «Մենք ռեժիմներ ու կառավարություններ չենք տապալի: Հիշո՞ւմ եք 6 տրիլիոն դոլարը Մերձավոր Արևելքում: Մեր նպատակը կայունությունն է, ոչ թե քաոսը: Ուստի, մենք ցանկանում ենք վերականգնել մեր երկիրը` ժամանակն է»,-ասել է Թրամփը` ելույթ ունենալով Օհայոյում նախագահական ընտրություններում հաղթանակից հետո առաջին հանրահավաքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Այսպիսով Թրամփը վերահաստատել է իր նախընտրական հայտարարությունն այն մասին, որ «ԱՄՆ-ն 6 տրիլիոն դոլար է ծախսում Մերձավոր Արևելքում պատերազմների վրա, մինչդեռ երկիրն անկում է ապրում»: ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե: Ընտրիչների ձևական բնույթ կրող քվեարկության ընթացակարգը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ 2017-ի հունվարի 6-ին Կոնգրեսը կհաստատի արդյունքները: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2017-ի հունվարի 20-ին: Ընթերցեք նաև.Թրամփն ԱՄՆ ՊՆ ղեկավարի պաշտոնում կնշանակի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մեթիսին Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |