Թալիշցի 20 ընտանիք Ալաշանում տուն կստանա 5 դեկտեմբերի 2016 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Թալիշցի մոտ 20 ընտանիքի առաջիկայում Մարտակերտի շրջանի Ալաշան համայնքում տուն կտրվի: Այս մասին ՊՆ նախաձեռնությամբ Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը, հաղորդում է Aravot.am-ը: Բեգլարյանը նշել է, որ Ալաշանում արդեն իսկ թալիշցիների մի մասի համար համապատասխան պայմաններ են ստեղծվել՝ տրամադրվել է բնակարան կամ առանձնատուն: Նա հավելել է, որ ապրիլյան պատերազմից հետո ՀՀ-ում հաստատված թալիշցիների մի մասը ևս ցանկանում է հաստատվել այնտեղ: Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանն ինտենսիվ հրետակոծում էր Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Թալիշը, Մարտակերտն ու Մատաղիսը: Թալիշի բնակիչների մի մասը վերահաստատվել է գյուղում, և որոշակի վերականգնման աշխատանքներ է կատարում՝ տների, տնամերձերի և ենթակառուցվածքների հետ կապված։ Բացի այդ, գյուղ այցելած հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տեղում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նշելով, որ անհրաժեշտ է բոլոր ուժերն ու միջոցները ներդնել՝ գյուղը վերականգնելու համար։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |