Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է. ԼՂՀ ճանաչումը դե-յուրե եւ նրա ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի խնդիրը կայանում է նրանում, որ նա քաղաքական կամք չունի` պատմելու երկրի հանրությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների մասին: Երկու երկրների հասարակությունը պետք է տեղեկացված լինի կարգավորման ընդհանուր սկզբունքներին, եւ կողմերի հայտարարությունները չպետք է բացառեն միմյանց»,- Երեւանում լրագրողներին ասել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունը հոյակապ գիտի Իլհամ Ալիեւի հայտարարությունների գինը եւ դրանք ոչ միշտ է ադեկվատ համարում գործերի իրական դրությանը:



«Հայաստանը բազմաթիվ անգամներ խոսել է, որ հակամարտության կարգավորման սկզբունքները հետեւյալն են. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, եւ միայն հետո անվտանգության երաշխիքները, Հայաստանի հետ ցամաքային կապը, տարածքների, գաղթականների եւ տեղափոխված անձանց հարցերը: Հենց այդ հերթականությամբ: Փաստաթղթում կան բոլոր այս տարրերը, սակայն մինչեւ կարգավիճակի որոշումը ես հրաժարվում եմ որեւէ այլ խնդրի մասին խոսել: Հայաստանի դիրքորոշումը բանակցությունների սկզբից մինչեւ այսօր որեւէ փոփոխություն չի կրել, ավելին, 1997 թվականից հետո մեր տեսակետը ավելի ամուր է. մենք ձգտում ենք Լեռնայիան Ղարաբաղի ճանաչմանը դե-յուրե եւ ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցությանը բանակցություններին: Ես պատրաստ եմ աշխատել ԼՂՀ նոր նախագահի հետ»,- ընդգծել է Վարդան Օսկանյանը:



Միեւնույն ժամանակ, Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշել է, որ զգույշ է վերաբերվում այն հայտարարություններին, որ նախագահական ընտրություններից հետո ինչ-որ բան կփոխվի: «Այդ մասին չափազանց շատ են խոսում` չունենալով դրա համար լուրջ հիմնավորումներ»,- ասել է Օսկանյանը:



Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ապագա հանդիպմանը, ապա Օսկանյանի խոսքերով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանիպումներ կանցկացնեն նախարարների հետ առանձին-առանձին, եւ միայն հետո հնարավոր կլինի խոսել Օսկանյան-Մամեդյարով նոր հանդիպման մասին:
 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---