29 հունիսի 2007 - 16:32 AMT
Հայաստանը չի քննարկում Կոսովոյի նախադեպի օգտագործման հնարավորությունը Ղարաբաղի համար
«Հայկական կողմը չի քննարկում Կոսովոյի նախադեպի օգտագործման հնարավորությունը Ղարաբաղի համար, քանի որ մենք չգիտենք` ինչով ամեն ինչ կավարտվի: Եթե այնպես ստացվի, որ Կոսովոն անկախություն ստանա, իսկ ապա ԱՄՆ-ն ասեն, որ այլեւս ոչ մեկին այդ անկախությունը չի տրվի, ապա դա վատ է: Կստացվի, որ ինչ-որ մեկը կարող է անկախ լինել, իսկ մնացածը` ոչ: Եթե Կոսովոյին անկախություն չտրամադրեն, նորից վատ է»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Հայաստանն այլ ուղի ունի, որը ենթադրում է բանակցությունների միջոցով որոշել Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը` ելնելով ԼՂՀ-ի բնակչության կամքից: «Մենք չենք նայում այլ հակամարտություններին»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: