Առաջատար 10 դպրոց կաջակցի գյուղական կրթօջախներին 7 դեկտեմբերի 2016 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Հեռավար ուսուցման կազմակերպման հայեցակարգ և հստակ ժամանակացույց կմշակվի ` գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Այդպիսի առաջարկ է հնչել գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում բնագիտական առարկաների տեսադասերի ապահովման, շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հաղորդակցային կապի իրականացման և տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրի կիրառման մեխանիզմներ մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի իր հերթական նիստում: Նիստին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, նախարարի տեղակալներ Մ. Մկրտչյանը և Կ. Հարությունյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, տեսադասեր կազմակերպած դպրոցների պատասխանատուները: ՀՀ կառավարության հանձնարարականի կատարման շրջանակում աշխատանքային խմբի անդամները վերլուծել են կազմակերպված տեսադասերի ընթացքում կիրառված մեթոդական մոտեցումներն ու հեռահաղորդակցման գործիքների արդյունավետությունը: Ըստ նախարար Լևոն Մկրտչյանի` կրթության տարբեր բաղադրիչներում առկա են կոնկրետ արդյունքներ, որոնք համակարգման և զարգացման կարիք ունեն: Նախարարը նշել է, որ խնդիրը պետք է տարբերակել երկու ուղղությամբ` տեխնիկական և մեթոդական: Առաջարկ է հնչել նախնական փուլում ընտրել հանրապետության 10 առաջատար դպրոց, որոնք պատրաստ են օժանդակել աջակցության կարիք ունեցող ուսհաստատություններին, օրինակ` կոնկրետ առարկայի ուսուցիչ չունեցող դպրոցներին: Նախարարն առաջարկել է ճշգրտել տեսադասերի անցկացման մեթոդիկան` ուղիղ դասընթացների, էլեկտրոնային ռեսուրսներից օգտվելու հմտությունների զարգացման ձևաչափով: Լևոն Մկրտչյանը հանձնարարել է ամփոփվել էլեկտրոնային տարբեր հարթակներում առկա ողջ բովանդակությունը և դասակարգել այն, որպեսզի հանրապետության յուրաքանչյուր դպրոց հնարավորություն ունենա մուտք գործել համակարգ և վերցնել իրեն անհրաժեշտ ուսուցողական նյութերը: Աշխատանքային խմբի անդամները համաձայնել են, որ հեռավար դասընթացները նպատակ ունեն ոչ թե փոխարինել ուսուցիչներն, այլ օժանդակել նրանց: Առաջարկ է հնչել նաև վերոնշյալ ձևաչափով դասընթացներ անցկացնել առանձին խմբակների շրջանակում, ինչպես նաև իրականացնել համապատասխան ուսուցիչների վերապատրաստումներ: ՀՀ դպրոցներում 20.000 համակարգիչ է գործում, որոնցից 20%-ը հին է: ԿՏԱԿ-ի կողմից կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ ուսուցիչների կողմից ՏՀՏ գործիքների կիրառման մոտիվացիան շատ ցածր է գնահատվում: Հեռահաղորդակցության մեթոդները դասերի ժամանակ ակտիվորեն կիրառում են ընդհանուր առմամբ 500-600 ուսուցիչ, չնայած որ գործում է «Պաշարների շտեմարան» կայքը, որը պարունակում է մոտ 5600 էլեկտրոնային պաշար: 2017-ի սեպտեմբերի 1-ից էլեկտրոնային կամ հեռավար կրթությունը պետք է դառնա դպրոցական կյանքի անբաժանելի բաղադրիչ և կիրառելի ուսուցման մեթոդ: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |