«Շիրակ» օդանավակայանում աերոնավիգացիոն սպասարկումը 50% իջեցված սակագնով կիրականացվի

«Շիրակ» օդանավակայանում աերոնավիգացիոն սպասարկումը  50% իջեցված սակագնով կիրականացվի

PanARMENIAN.Net - Ավիաընկերությունների համար Գյումրու «Շիրակ» օդանավակայանի գրավչության բարձրացման և զարգացման նպատակով որոշում է կայացվել օդանավակայանի աերոնավիգացիոն սպասարկումն այսուհետ իրականացնել 50 տոկոս իջեցված սակագնով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

Նշվում է, որ այս որոշումը օդանավակայանի զարգացման ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացված միջոցառումների տրամաբանական շարունակությունն է, որի նպատակն է զեղչային ամբողջական համակարգի կիրառման արդյունքում խթանել ավիաընկերությունների հետաքրքրությունն այս օդանավակայանի նկատմամբ և օգտագործել վերջինիս ողջ պոտենցիալը՝ նպաստելով նաև Հայաստանի Հանրապետության հյուսիսային հատվածում տնտեսական ակտիվության բարձրացմանը:

Իջեցված գները գործելու են բոլոր ավիաընկերությունների համար, որոնք թռիչքներ կիրականացնեն Շիրակ օդանավակայանից:

«Պոբեդա» ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից: Ռուսական ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նոյեմբերի վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել:

Ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10.000 դրամից: Թռիչքները կատարվելու են ցերեկային ժամերին, տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի բաժինը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---