Սումատրայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 99-ի 8 դեկտեմբերի 2016 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ի տվյալներով Ինդոնեզիայի Աչեհ գավառում` Սումատրայում, տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 99-ի, 1 անձ անհետ կորած է համարվում: Այդ մասին հայտարարել է Տարերային աղետների հետևանքների վերացման ազգային վարչության տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Վերին, հայտնում է ՌԻԱ Նովոստին Detik.com-ի վրա հղումով: 6.5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին Ինդոնեզիայի ամենաարևմտայն Աչե գավառում, Սումատրա կղզու հյուսիսային հատվածի մոտ: Եկրաշարժի օջախը ընդամենը 10 կմ խորության վրա է: Կտրուկ աճել է վիրավորների թիվը` մինչև 752: Միևնույն ժամանակ նվազել է փախստականների քանակը` 7 400-ից հասնելով 3 200-ի: Միայն Մենասահ գյուղի գլխավոր մզկիթում գիշերն ավելի քան 3000 փախստական է ապաստան գտել, սակայն, նրանցից ոչ բոլորն էին զրկվել օթևանից, ուղղակի շատերը վախենում էին տուն վերադառնալ հետցնցումների պատճառով: Երկրաշարժից հետո 24 ժամում հետցնցումների քանակը հասել է 100-ի, որից 5-ը եղել է 5.0 մագնիտուդով: Ավելի վաղ հայտարարվել էր, որ փլուզվել է 105 խանութ, 125 բնակելի տուն, 14 մզկիթ, Փիդիի հիվանդանոցը, ևս մեկ դպրոց լուրջ վնասվածքներ է ստացել: Ակնկալվում է, որ այդ տվյալները կաճեն, քանի որ ավերածությունների ծավալը շատ մեծ է: Ավելի վաղ Փիդիջայա շրջանի ղեկավարի տեղակալ Սաիդ Մուլյադին ասել էր, որ փրկարարները շարունակում են աշխատանքները, աղետի գոտի է տեղափոխվել ծանր տեխնիկա: Աշխատանքները դժվարանում են բարդ ռելիեֆի պատճառով: Փիդիջայայի հիվանդանոցները լի են տուժածներով, մի մասին հարկ է լինում տեղափոխել հարևան շրջաններ: Աշխարհում ամենից հաճախ երկրաշարժեր են տեղի ունենում Ինդոնեզիայում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |