Ստամբուլում սկսվել է Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվողների դատավարությունը

PanARMENIAN.Net - Ստամբուլում սկսվել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության ենթադրյալ մեղավորների հանդեպ դատը: Մեղադրայլի աթոռին 18 մարդ է: Քանի որ այդ գործով գլխավոր մեղադրյալը անչափահաս, 17-ամյա թուրք դեռահաս Օգյուստ Սամաստն է, դատավարությունը փակ է հայտարարվել: Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի իրավապահ մարմինները տեղյակ էին Հրանտ Դինքի դեմ նախապատրաստվող մահափորձին, սակայն ոչինչ չձեռնարկեցին այն կանխելու համար: Մի շարք պաշտոնյաներ, մասնավորապես Ստամբուլի ոստիկանության հետախուզման ղեկավարը, հեռացվեցին իրենց պարտականությունների կատարումից: Սակայն, ինչպես նշում է հանգուցյալ լրագրողի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Ջեթինը, անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներից ոչ մեկին մեղադրանք չներկայացվեց:



Հրանտ Դինքը հայտնի էր 1915 թվականին թուրքերի կողմից հայերի զանգվածային սպանությունների մասին հրապարակումներով եւ բազմիցս սպառնալիքներ է ստացել ծայրահեղական թուրք ազգայնականներից: Ըստ քննության տարբերակի, 17-ամյա Սամաստը կապված էր ազգայնականների հետ: 2007 թվականի հունվարի 19-ին նա սպանեց 53-ամյա լրագրողին Ստամբուլում, «Ակոս» թերթի խմբագրության մոտ: Օ.Սամաստը ձերբակալվեց սպանությունից երկու օր անց եւ խոստովանեց իր մեղքը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---